Պետականամետ մամուլի ներկայացուցիչների հանրահավաք Մոսկվայում

Լրագրողների ազատության կարգախոսով արտոնված հանրահավաք Սախարովի պողոտայում, Մոսկվա, 16 հունիսի, 2019թ.

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում հանրահավաք «Արդարություն բոլորին» կարգախոսով:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը մոտ 1600 է:

«Սա արտոնված միջոցառում է, որն անցկացվում է Սախարովի պողոտայում»,- ասել է Մոսկվայի ոստիկանության պաշտոնյան:

Այլ աղբյուրների փոխանցմամբ, հանրահավաքին մասնակցում է 300-ից 600 մարդ:

Հանրահավաքի առիթ է դարձել հունիսի 6-ին լրագրղ Իվան Գոլունովին շինծու մեղադրանքով ձերբակալելու փաստը: Նրա ձերբակալությունը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել, լրագրողին օրեր անց ազատել են, իսկ թմրամիջոցներ պահելու մեղադրանքը չեղարկվել է:

Այդ գործի կապակցութմամբ ոստիկանության երկու գեներալ-մայորներ պաշտոնազրկվել են:

Այսօրվա հանրահավաքի նախաձեռնողների թվում են «պետականամետ» դիրքորոշմամբ հայտնի գործիչներ՝ «Ռուսաստանն այսօր» հեռուստակայանի գլխավոր խմբագիր Եկատերինա Վինոկոուրովան, Մոսկվայի լրագրողների միւթյան նախագահ Պավել Գուսևը, Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը:

Նրանք ասել են, որ հանրահավաքին մասնակցելու առաջարկով դիմել են Գոլունովին, սակայն վերջինս չի արձագանքել:

Գոլունովի ձերբակալության կապակցությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել չարտոնված երթ, որի հարյուրավոր մասնակիցներ բերման են ենթարկվել:

Այդ երթի կազմակերպիչներից Իլյա Ազարը գործընկերներին և հանրությանը կոչ է արել «չմասնակցել հունիսի 16-ի կեղծ միջոցառմանը»՝ պնդելով, որ դրա կազմակերպիչները «փորձում եմ խլել նախաձեռնությունը և փոխել բողոքի շարժման օրակարգը»: