Մատչելիության հղումներ

Գոլունովին համերաշխություն հայտնող ակցիայից շուրջ 200 ցուցարար բերման է ենթարկվել


Մոսկվայում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 200 ցուցարարի, որոնք ակցիա էին անցկացնում՝ համերաշխություն հայտնելով «Մեդուզա»-ի լրագող Իվան Գոլունովին: Ցուցարարները պահանջում էին պատժել նրա դեմ կեղծ գործ սարքած ոստիկանության աշխատակիցներին: Բերման ենթարկվածների թվում են տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Կոռուպցիոն հետաքննություններով հայտնի 36-ամյա լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվել էր թմրանյութեր իրացնելու մեղադրանքով, սակայն երեկ նրա դեմ մեղադրանքը հանվել է, իսկ հարուցած գործը՝ կասեցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG