Բուենոս Այրեսի Պետական համալսարանում երեկ կայացած «Հայոց ցեղասպանություն և Շոա (Հոլոքոսթ). ընդհանրություններ» գիտաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը` «Արցախի միջազգային ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխարգելման միջոց» թեմայով:
Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության, խաղաղ կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշման և Հարավային Կովկասում անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման մասին:
Այնուհետև Մայիլյանը պատասխանել է գիտաժողովի մասնակիցների հարցերին:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արգենտինա է մեկնել Ուրուգվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ երկրի նախկին նախագահի և ներկայիս փոխնախագահի հետ, մասնակցել է միջոցառումների:
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մոնտեվիդեոյին Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբ: