Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկայի հետ


Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան բացում է հայկական խաչքարը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում, 24-ը ապրիլի, 2010թ․

ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Ուրուգվայի հանձնախմբի հրավերով Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ այցի առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։

Զրույցի ընթացքում Մայիլյանը բարձր է գնահատել Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։

Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը՝ նախարարը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։

Խոսե Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG