Սպասվում է, որ այսօր երեկոյան Հունաստանի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի հարևան Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցության փաստաթղթի վերաբերյալ։
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին հուշագիրը պաշտոնական Սկոպյեն ստորագրել է երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Մակեդոնիան, հիշեցնենք, համաձայնել է փոխել երկրի անվանումը՝ դարձնելով Հյուսիսային Մակեդոնիա, ինչն էլ բալկանյան երկրի համար բացեց ճանապարհը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ:
Այդպիսով, մոտենում է տասնամյակներ տևած վեճի հանգուցալուծումը: