Քերրի․ «Քիմիական զենք կիրառողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, օգոստոս, 2013թ․

Միացյալ Նահանգները գտնում է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ քիմիական զենքի օգտագործման ապացույցները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից ոչնչացվել են։ Այժմ, ըստ Քերրիի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություններ է վարում՝ որոշելու համար, թե ինչպես պետք է երկիրը արձագանքի օգոստոսի 21-ի հարձակմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի Սիրիա ներխուժումը միջազգային օրենքների կոպիտ խախտում կլինի, մինչդեռ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ասել է, որ Սիրիայում ռազմական ուժի կիրառումը հնարավոր է առանց Անվտանգության խորհրդի թույլտվության։