Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ում և մյուս սահմանային կետերում 2027-ի աշնանից պետք է գործեն «անշփում» անցման ուղիները. Փաշինյան

Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիները, այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ այս նորարարությունը գործի կդրվի կենսաչափական անձնագրերի գործարկումից հետո։

«Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասներ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ Հայաստանում «անշփում անցման» համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը. «Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»։

Ըստ Փաշինյանի՝ ինքը նախօրեին այդ հարցով քննարկում է ունեցել Երևանում գտնվող ԱՄՆ փոխնախագահի հետ. «Մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաներով կկիսվեն Հայաստանի հետ»,- ասաց վարչապետը:

XS
SM
MD
LG