Ուկրաինայում պատերազմում զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Անտոն Գրունիսը, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների տելեգրամյան ալիքներին:
Գրունիսը մասնակցել է Չասով Յարի վրա գրոհներին և Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա հարձակման հրամանատարն էր:
Հենց Գրունիսն էր հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել ռուսական զորքերի կողմից Կոնստանտինովկայի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին: Հուլիսի 3-ին քաղաքի «ազատագրման» մասին հայտարարել էր ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Ընդ որում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում էր հաղորդել Կոնստանտինովկայում մարտերի մասին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հերքում էին, թե քաղաքը ռուսների վերահսկողության տակ է անցել: Այդ լուրը հերքել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Պուտինին առաջարկելով հանդիպել Կոնստանտինովկայում:
Այդ քաղաքի համար մարտեր են ընթանում 2025 թվականի հոկտեմբերից մինչ օրս:
Զոհվելուց երկու շաբաթ առաջ Անտոն Գրինուսը ներկայացվել էր ռուսաստանյան բարձրագույն պարգևի՝ Ռուսաստանի Հերոսի շքանշանը:
Թե ինչպես է զոհվել գեներալը, չի հաղորդվում: