Մատչելիության հղումներ

Զոհեր, վիրավորներ Ուկրաինայում ռուսական անօդաչուների հարվածներից

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածի հետևանքով փլուզված շենքը Օդեսայում, 19-ը մարտի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածի հետևանքով փլուզված շենքը Օդեսայում, 19-ը մարտի, 2026թ.

Ռուսական անօդաչուների հարվածներից Ուկրաինայի արևելյան Սումիի շրջանում երեք մարդ է զոհվել , այդ թվում՝ երկու եղբայրներ՝ 33 և 37 տարեկան։

Սումին մասամբ օկուպացվել էր 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժման սկզբում, ավելի ուշ, սակայն, ուկրաինական ուժերը ետ էին մղել ռուսներին։ Հիմա Մոսկվայի բանակը կրկին առաջ է շարժվում։

Անօդաչուների հարվածներից տուժել են նաև Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները, վիրավորվել է չորս մարդ, բնակելի մի քանի շենք փլուզվել է, թաղամասերում հրդեհ է բռնկվել։

Կրեմլը շարունակում է պնդել, թե խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում։ Արդեն հինգերորդ տարին շարունակվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ ամերիկյան կողմի միջնորդությամբ սկսված բանակցությունները խափանվել են՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով:


XS
SM
MD
LG