Ուկրաինայի կողմից Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով, ըստ ռուս պաշտոնյաների, առնվազն երեք մարդ է զոհվել, Ռուսաստանի չորս օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը։ ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 343 անօդաչու է խոցվել Ռուսաստանի օդում, դրանցից 91-ը՝ մայրաքաղաքում։
Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ սա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մինչ այժմ ամենախոշոր հարձակումն էր քաղաքի վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ ավելի վաղ հայտնել էին Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։
Այս հարձակումները նախորդել են Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ