Իրավապահները զննություն են անում Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում մի քրեական գործով, որը հարուցված է 2020 թվականին և որով ընդդիմադիր գործիչը մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա, մեղադրյալի կարգավիճակ չունի:
Նրա փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այս գործը չի առնչվում Ծառուկյանին, նա չի էլ մասնակցում քննչական այս գործողությանը: Գործը վերաբերում է Առինջ համայնքի նախկին ղեկավարներին:
«Ադ գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել, որ Առինջ համայնքում մի քանի հողատարածքներ զննվեն, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող այլ առանձնատան հողատարածքը: Ըստ էության, այդ գործողությունն է կատարվում, այսինքն՝ խուզարկություն չի կատարվում: Կարծում եմ, որ այդ գործի շրջանակում փորձագետներին անհրաժեշտ է տվյալներ՝ լուսանկարներ, որոնց օգնությամբ հետագայում փորձագետի եզրակացություն պետք է տրվի»,- ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ըստ փաստաբանի, դեռ 6 տարի առաջ իրավապահները գործ էին հարուցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հոդվածով:
Քննչականն այս գործի հետ կապված առայժմ չի մեկնաբանել։