Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, հայտնում է ԱԳՆ-ն:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Էլնուր Մամադովը քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները:
Նշվում է նաև, որ այս հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների:
Նախորդ շաբաթ երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնում էին, որտեղ մասնակցում էին Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին: Նրանք այստեղ կարճ զրույց էին ունեցել: