Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Անկարա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կեսօրին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

«Մենք նախատեսում ենք դաշինքի մեր գործընկերների հետ նոր պայմանագրեր կնքել՝ մասնավորաբար անօդաչու թռչող սարքերի արտադրության և մատակարարումների հետ կապված», - Անկարա ժամանելուն պես X-ում գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը «ուժեղ և արդյունավետ գագաթաժողովի ակնկալիք ունի, որի շրջանակներում մոտ երկու տասնյակ երկկողմ բանակցություններ են նախատեսված»։

Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ «Կիևը շարունակելու է աշխատել Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի հզորացման ուղղությամբ։ Նոր պաշտպանական համակարգեր, դրանց համար նախատեսված հրթիռներ, սպառազինության արտադրության արտոնագրեր՝ սրանք են մեր հիմնական առաջնահերթությունները», - գրել է Զելենսկին։

XS
SM
MD
LG