Մատչելիության հղումներ

Զելենսկին պնդում է՝ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին

Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին՝ առաջարկելով դադարեցնել Իրանի հետ ռազմական հետախուզական տվյալների փոխանակումը, եթե դրա դիմաց Վաշինգտոնը դադարեցնի Ուկրաինային տրամադրվող հետախուզական աջակցությունը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին, ով նշել էր, որ «անհերքելի» ապացույցներ ունի, որ Ռուսաստանը շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել Իրանին, Reuters-ին ասել է՝ ինքը տեսել է այդ տվյալները, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ որոշ իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար, պարունակել են ռուսական բաղադրիչներ։

«Ես ունեմ մեր հետախուզական ծառայությունների զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը անում է դա և ասում է․ «Ես չեմ փոխանցի հետախուզական տվյալներ Իրանին, եթե Ամերիկան դադարեցնի տվյալների փոխանցումը Ուկրաինային։ Մի՞թե սա շանտաժ չէ», - ասել է Զելենսկին։

Ռուսաստանը հերքել է, որ օգնել է Իրանին Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում:

XS
SM
MD
LG