Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի խորհրդարանին՝ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով երկարաձգելու խնդրանքով։
«Խորհրդարանի կայքում հրապարակված օրինագծերը նախատեսում են ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի երկարաձգում 90 օրով՝ սկսած 2026 թվականի մայիսի 4-ից»,- այս մասին այսօր հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները։