Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «կարևոր» բանակցություններ է անցկացնելու Թուրքիայում:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ քննարկումներն առնչվում են նոյեմբերին ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման հետ:
«Ակնկալում ենք, որ նոյեմբերին մենք կկարողանանք շարժվել դեպի այն ձևաչափերը, որոնք քննարկման առարկա են եղել այսքան երկար ժամանակ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Թուրքիայի նախագահականի հաղորդակցությունների գծով տնօրեն Բուրհանեթին Դուրանը X-ում գրել է, որ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին այսօր հանդիպելու են Ստամբուլում:
Սպիտակ տնից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը:
Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ հույս էր հայտնել, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցողների եռակողմ հանդիպում կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 6-ի և նոյեմբերի 10-ի միջև: Նա ասել էր, թե Կիևը ցանկանում է, որ Եվրոպան ևս ներգրավված լինի բանակցություններում:
Թուրքիան պարբերաբար իր օժանդակությունն է առաջարկել Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն ուղղված բանակցություններում: