Մատչելիության հղումներ

Զելենսկին ակնկալում է, որ Կիևի վրա կրակ չբացելու վերաբերյալ պայմանավորվածությունը կկատարվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանը Կիևի և այլ քաղաքների վրա ձմեռային եղանակի պատճառով մեկ շաբաթ չկրակելու մասին պայմանավորվածությունը կկատարի, ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ «Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», - ասել է Թրամփը:

Զելենսկին նշել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք Մոսկվան կհետևի այդ պայմանավորվածությանը։

«Մեր թիմերը քննարկել են սա Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մենք ակնկալում ենք, որ այն կիրականացվի», - X-ում գրել է Զելենսկին: «Լարվածության նվազեցման քայլերը նպաստում են պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթացին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին նախաձեռնության համար:

«Շնորհակալություն ամերիկյան կողմին՝ էներգետիկ (թիրախների) վրա հարվածների դադարեցումն ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար, և հուսանք, որ Ամերիկային կհաջողվի դա ապահովել»,- ասել է Զելենսկին,- շարունակելով.-«Մենք առաջիկա օրերին կտեսնենք, թե ինչպիսին է իրական իրավիճակը մեր էներգետիկ օբյեկտների և քաղաքների հետ կապված»։

Վերջին շաբաթներին Ուկրաինան հայտնում է՝ ռուսական հարվածների հետևանքով տուժում են ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Կիևի քաղաքապետը հայտնել էր՝ ռուսական հարձակումից հետո առանց ջեռուցման են մնացել հազարավոր բազմաբնակարան շենքեր:


XS
SM
MD
LG