Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ հետ կապերի սերտացման ուղով»

Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ հետ կապերի սերտացման ուղով և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում, - X-ի օգտահաշվում այսօր գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին և վարչապետին Ուկրաինայի անկախության օրվա առթիվ իրեն հղված շնորհավորական ուղերձների համար։

«Բարձր մակարդակի երկխոսությունը երկու երկրների միջև նոր լիցք է ստացել։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի տարբեր ոլորտներում մեր երկրների ավելի սերտ համագործակցությունը», - նշել է Զելենսկին։


XS
SM
MD
LG