Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Զապորոժիեի կենտրոնում գտնվող ինը հարկանի բնակելի շենքի վրա, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Շենքի հինգերորդ և վեցերորդ հարկերում գտնվող չորս բնակարաններում հրդեհ է բռնկվել՝ ընդհանուր 120 քառակուսի մետր մակերեսով։ Հրդեհը մարվել է։
Հաղորդվում է, որ գիշերը Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և տարբեր տեսակի 97 անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ չեզոքացվել է 63 անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք. «Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են այն վայրում, որտեղ ընկել են բեկորները», - ասել է Սոբյանինը։