Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ուղղությամբ հարվածների հետևանքով առնվազն չորս զոհ կա

Արխիվ
Արխիվ

Զապորոժիե քաղաքի վրա ռուսական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է չորս մարդ, հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

«Հարձակման հետևանքների վերաբերյալ արտակարգ ծառայությունները շարունակում են ստանալ նոր տեղեկություններ», - գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Իշխանությունների տվյալներով՝ տուժել է վեց մարդ։

Նախնական տեղեկությունների համաձայն, ռուսական զորքերը մարզկենտրոնի ուղղությամբ իրականացրել են ինը հարված՝ կառավարվող ավիառումբերի կիրառմամբ։


XS
SM
MD
LG