Մատչելիության հղումներ

Զանգվածային վրաերթ Լայպցիգում

Գերմանիա - Շտապ բուժօգնության ուղղաթիռը դեպքի վայրում, Լայպցիգ, 4-ը մայիսի, 2026թ.
Գերմանիա - Շտապ բուժօգնության ուղղաթիռը դեպքի վայրում, Լայպցիգ, 4-ը մայիսի, 2026թ.

Զանգվածային վրաերթ է տեղի ունեցել գերմանական Լայպցիգ քաղաքում։ DPA գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ բազմաթիվ վիրավորներ կան, սակայն «իրավիճակն արագորեն փոխվում է, և իրավապահները հստակ թվեր դեռ ի վիճակի չեն նշել»։

Միջադեպը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտին քաղաքի ամենակենտրոնում՝ Լայպցիգի համալսարանի և քաղաքի խորհրդանիշերից մեկը համարվող Սուրբ Նիկողայոսի տաճարի հարևանությամբ։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակման հեղինակը ձերբակալվել է։


XS
SM
MD
LG