Մատչելիության հղումներ

Յոթ զոհ՝ Դոնեցկում, ռուսական հարվածներից էլ Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 23-ի

Դնեպրը՝ ռուսական ԱԹՍ հարվածներից և հրթիռակոծությունից հետո, 2-ը հունիսի
Դնեպրը՝ ռուսական ԱԹՍ հարվածներից և հրթիռակոծությունից հետո, 2-ը հունիսի

Ռուսական վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ 11 մարդ, Reuters-ի փոխանցմամբ հայտնել է շրջանի՝ Կրեմլի կողմից նշանակված ղեկավար Դենիս Պուշիլինը։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայից Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաք ուղևորվող ավտոբուսի։

Ռուսական TACC գործակալությունը, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի խոսնակին, տեղեկացրել է, որ «ահաբեկչական հարձակման» հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել։

Նախօրեին էլ Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-երով լայնածավալ հարձակման էր ենթարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, նաև Դնեպրն ու Խարկովը՝ ի պատասխան Լուգանսկում հանրակացարանին հասցված, Մոսկվայի պնդմամբ, ուկրաինական հարվածի, որը 21 մարդու մահվան պատճառ էր դարձել։

Երեկվա հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 23-ի, վիրավորներինը՝ 130-ի, գրում է Reuters-ը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ևս մեկ հարձակում կարող է անխուսափելի լինել։

«Եթե Ուկրաինան պաշտպանված չլինի բալիստիկ և այլ տեսակի հրթիռային հարվածներից, այս հարձակումները կշարունակվեն», - ընդգծել է Զելենսկին, որն ավելի վաղ Միացյալ Նահանգներին կրկին հորդորել էր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարել Ուկրաինային։


XS
SM
MD
LG