Մատչելիության հղումներ

Ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ. ԿԸՀ-ն ԱԼՅԱՆՍ-ի գրանցումը ուժը կորցրած է ճանաչել

ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնել ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է, որ ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին «ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել»։

Այսպիսով ԿԸՀ-ն ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը ուժը կորցրած է ճանաչել։ Ըստ այդմ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի և ընտրություններին կմասնակցի ոչ թե 19 քաղաքական ուժ, այլ՝ 18:

Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր ԱԼՅԱՆՍ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու: Ըստ հիմնավորման՝ նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և բնակվել է ՀՀ-ում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG