Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքի գործով 2 անձ ձերբակալվել է, այդ թվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ։

Հակակոռուպցիոնից «Ազատությանը» հայտնում են, որ ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, վանաձորցի Արթուր Օհանյանը։

Օհանյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ղեկավարման ժամանակ եղել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար:

Արթուր Օհանյանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում չէ:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և ընտրություններից հետո Հայաստանում ընտրակաշառքի վերաբերյալ մի շարք քրեական վարույթներ են հարուցվել։

​
XS
SM
MD
LG