Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոնը հայտնում է ընտրակաշառքի հերթական դեպքի մասին, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառք տալու դեպքի մասին, հրապարակել է ձայնագրություն, հաղորդվում է, որ կան ձերբակալվածներ:

Իրավապահների փոխանցմամբ.- ««Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք»:

Հաղորդվում է, որ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի հաղորդվող այս դեպքերի հետ:

XS
SM
MD
LG