Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

Դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու այսօր ձերբակալված նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։ Հակոբյանն ազատության մեջ է։

Ռուբիկ Հակոբյանը Մեկ տարում երկրորդ անգամ է ձերբակալվում:

Քննչական կոմիտեն ժամեր անց հայտարարեց, որ նախկին պատգամավորին մեղադրում են համացանցում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի տարածման համար: Բայց այս անգամ կալանքի միջնորդություն չեն ներկայացրել, դիմել են դատարան, որ 70-ամյա Հակոբյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն:

Թե ի՞նչ է ասել նախկին պատգամավորը, որ իրավապահները հանցագործություն են որակել, և արդյո՞ք իսկապես երկու տարվա վաղեմության հայտարարություններ են դրանք, Քննչականը դեռ չի բացահայտում:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անհիմն է որակում մեղադրանքը:

XS
SM
MD
LG