Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի 12-ի գիշերը ինը շրջաններում և Սև ծովում ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Նախարարության տվյալներով՝ Յարոսլավլի մարզում խոցվել է ութ անօդաչու թռչող սարք։ Astra-ն, հղում անելով Յարոսլավլի բնակիչներին, հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի վրա։ Ուկրաինական Telegram-յան մոնիթորինգի Supernova+ և Exilenova+ ալիքները նույնպես հայտնել են գործարանի վրա հարվածի մասին։
Տվերում յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա վիրավորվել է «բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու հետևանքով», հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։
«Վեց մեծահասակ և մեկ երեխա արդեն բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում: Շենքի բնակիչներին տարհանում են», - ասվում է հայտարարության մեջ։