Yandex-ը չի կարողանում վերականգնել հաճախորդների տվյալների 3 տոկոսը

Ռուսաստան - Ուկրաինան հարվածում է Yandex-ի տվյալների կենտրոնի, հոկտեմբեր, 2026թ.
Ռուսաստան - Ուկրաինան հարվածում է Yandex-ի տվյալների կենտրոնի, հոկտեմբեր, 2026թ.

Yandex-ի տվյալների կենտրոնների վրա ուկրաինական հարձակումներից հետո ընկերության մասնագետներին չի հաջողվել վերականգնել հաճախորդների տվյալների գրեթե 3 տոկոսը: Այդ մասին ասված է ամպային հարթակի աշխատանքի վերաբերյալ Yandex-ի հաղորդագրությունում:

«Մենք վերականգնել ենք հաճախորդների տվյալների 97.16 տոկոսի հասանելիությունը: Մնացած 2.84 տոկոսը վերականգնել հնարավոր չէ սարքավորումների կրիտիկական վնասվածքների և հարթակում պահուստային պատճենների բացակայության պատճառով», - հայտարարում է ընկերությունը:

Yandex Cloud պահուստային պատճենման գործիքներն օգտագործած հաճախորդների բոլոր տվյալներն ամբողջությամբ պահպանվել են, նշված է հաղորդագրությունում:

Ուկրաինան անցած ամիս հարձակվել էր Yandex-ի տվյալների վեց կենտրոններից երեքի վրա՝ Կալուգայում, Վլադիմիրի և Ռյազանի մարզերում: Արդյունքում դրանք դադարեցրել էին աշխատանքը, իսկ Yandex Cloud-ն աշխատում էր վթարային ռեժիմով:

​
XS
SM
MD
LG