Մատչելիության հղումներ

Չինաստանը ցանկանում է աշխատել արաբական երկրների հետ՝ լուծելու թեժ կետերի խնդիրները. Սի Ծինփին


Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Չինաստանը ցանկանում է աշխատել արաբական երկրների հետ՝ լուծելու թեժ կետերի խնդիրներն այնպիսի ձևով, որը կնպաստի արդարության պահպանմանը և երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը հասնելուն, Reuters-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ասել է նախագահ Սի Ծինփինը՝ անդրադառնալով նաև Գազայում իրավիճակին:

Չինաստանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները արաբական երկրների հետ՝ որպես համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման մոդել, Պեկինում Չինա-արաբական պետությունների համագործակցության ֆորումի ժամանակ նշել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG