Մատչելիության հղումներ

Warner Bros Discovery-ն համաձայնել է Paramount-ի կողմից ձեռք բերման առաջարկին

Warner Bros Discovery-ն համաձայնել է Paramount Skydance-ի կողմից ձեռք բերման առաջարկին՝ 110 միլիարդ դոլարով: Որոշման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Netflix-ը հրաժարվեց HBO Max-ի սեփականատիրոջ հետ ունեցած իր համաձայնագրից։

Ընկերությունների հայտարարության համաձայն՝ գործարքի բաժնետիրական արժեքը կազմում է 81 միլիարդ դոլար, և այն նախատեսվում է փակել 2026 թվականի երրորդ եռամսյակում։

Միավորումը կստեղծի մեդիա հսկա՝ միավորելով խոշոր ստուդիաներ և հեռուստացանցեր, այդ թվում՝ CNN-ը և CBS-ը:

Netflix-ը պետք է վճարեր 27,75 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, իսկ Warner Bros. Discovery-ի ընդհանուր արժեքը, ներառյալ ընկերության պարտքերը, կազմում էր 82,7 միլիարդ դոլար։

Warner Bros-ին են պատկանում այնպիսի ֆրանշիզներ, ինչպիսիք են «Հարրի Փոթերը» և «Գահերի խաղը», ինչպես նաև HBO Max սթրիմինգային ծառայությունը։


XS
SM
MD
LG