Վրաստանի իշխող կուսակցությունը դատական գործընթաց է սկսում BBC-ի դեմ՝ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։
Առիթը բրիտանական կորպորացիայի կողմից նախօրեին հրապարակված հետաքննությունն է, որի համաձայն Վրաստանի իշխանությունները հնարավոր է՝ անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից հայտնի քիմիական զենք են օգտագործել։
Բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում վրացի ցուցարարներից մեկը պատմել է, որ ջրցան մեքենաների շիթերը «այրել» են, և այդ զգացողությունը շարունակվել է անգամ դեմքը լվանալուց հետո։ Մի քանի այլ ցուցարարներ նույնպես հայտնել են շնչառության հետ կախված խնդիրների, հազի և փսխման մասին։
«Վրացական երազանքը» այս պնդումները անհեթեթություն է որակել ու պնդել, թե հետաքննությունը հիմնված է առանձին՝ ընդդիմության հետ փոխկապակցված անձանց տեսակետների, ոչ թե փաստերի վրա։
Անցած տարի՝ խորհդարանական ընտրություններից հետո, Թբիլիսիում հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, երբ հաղթանակած «Վրացական երազանքը» հայտարարեց, թե դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։