Մատչելիության հղումներ

Վրաստանը երկու ուկրաինացու է ձերբակալել՝ Թուրքիայից հզոր պայթուցիկ նյութեր տեղափոխելու մեղադրանքով


Վրաստան - Թուրքիայի հետ սահմանի Սարպի անցակետը, արխիվ
Վրաստան - Թուրքիայի հետ սահմանի Սարպի անցակետը, արխիվ

Վրաստանի իրավապահները Ուկրաինայի երկու քաղաքացու են ձերբակալել, որոնք մեղադրվում են Թուրքիայից հզոր պայթուցիկ նյութեր տեղափոխելու մեջ։

Ըստ իրավապահների` կասկածյալների մեքենան անցել է Սարպի սահմանային անցակետով, բեռնատարում եղել է 2,4 կգ պայթուցիկ հեքսոգեն։

Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հետաքննությունը դեռ պետք է պարզի՝ պայթուցիկները կիրառվելու էին Վրաստանի տարածքո՞ւմ՝ ահաբեկչական հարձակման նպատակով, թե՞ երկիրը դառնալու էր տարանցիկ ուղի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG