Մատչելիության հղումներ

Վրաստանում ռադիոակտիվ նյութերի վաճառքի փորձ է կանխվել

Քութաիս, Վրաստան, արխիվ
Քութաիս, Վրաստան, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր երկրի արևմուտքում գտնվող Քութաիս քաղաքում երկու օտարերկրացիների է ձերբակալել ռադիոակտիվ նյութերի վաճառքի փորձի համար։

Գերատեսչության փոխտնօրեն Լաշա Մագրաձեի խոսքով՝ օտարերկրացիները փորձել են ուրան և ցեզիում-137 վաճառել։

«Այս նյութերը օգտագործվում են տարատեսակ հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական նպատակներով»,- նշել է Մագրաձեն։

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ վաճառված ռադիոակտիվ նյութերը նախատեսվում էր դուրս բերել երկրի տարածքից, իսկ ձերբակալված օտարեկրացիները գործարքի արդյունքում մտադիր էին 3 միլիոն դոլար վաստակել։ Ձերբակալվածների քաղաքացիությունը Վրաստանի անվտանգության ծառայությունն առայժմ չի բացահայտում։

XS
SM
MD
LG