Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը: Կոռուպցիոն մեղադրանքով գրեթե 9 ամիս բանտում գտնվող Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է 3 ամիս տնային կալանք:

Որպես համակցված խափանման միջոց՝ դատարանը սահմանել է 15 միլիոն դրամ գրավ և կիրառել բացակայելու արգելք:

Ըստ իրավապահների՝ Ղուկասյանը 4 մլն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից նրա անօրինական շինությունը օրինականացնելու համար: Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի փաստաբանները պնդում են, թե Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում

Անցած ամիս էլ Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով:


XS
SM
MD
LG