Մատչելիության հղումներ

Վարչապետը ԶՈՒ-ում ինքնասպանությունների և մյուս խնդիրների լուծումներ մշակող միջգերատեսչական խումբ է ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ:

Ըստ այդ որոշման` խմբում ընդգրկված կլինեն Պաշտպանության, Կրթության, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի շտաբի պետը, Ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ: Նրանք երեք ամիս ժամանակ ունեն առաջարկություններ մշակելու և վարչապետին ներկայացնելու համար:

Փաշինյանի այս որոշումը հաջորդում է այս տարվա ութ ամիսներին խաղաղ պայմաններում բանակում մահվան 12-րդ դեպքին:

Իրավապաշտպանները կոշտ քննադատում են իշխանությանը՝ Զինված ուժերում սպանության ու ինքնասպանության դեպքերը չկանխելու համար:

Վերջին՝ ինքնասպանության որակված դեպքից հետո Պաշտպանության նախարարությունում չորս պաշտոնանկություն եղավ, այդ թվում փոխվեց Ռազմական ոստիկանության պետը: Քննադատները բարձրացնում են նաև պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը, վարչապետ Փաշինյանը, սակայն, անցած շաբաթ պատասխանատուների շարքում նրանց չէր տեսել:



XS
SM
MD
LG