Մատչելիության հղումներ

Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, քննություն է ընթանում

Նիկոլ Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո Արագածոտի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, քանի ընթանում է ծառայողական քննությունը, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների ահազանգերին:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր:

«Այն դպրոցները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Ես ասել եմ, որ դիմում գրեն, եթե չեմ սխալվում 4 դպրոցի տնօրեն, որտեղից աշակերտ է ներկա եղել: Իրենք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա, այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քննություն»,- «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG