Մատչելիության հղումներ

ՌԴ ԳՇ պետի տեղակալ Վադիմ Շամարինը ձերբակալվել է


Վադիմ Շամարին, արխիվ
Վադիմ Շամարին, արխիվ

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը կալանավորվել է խոշոր չափի կաշառք ստանալու գործով:

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով "Коммерсантъ"-ին նշում է, որ Շամարինի տանը խուզարկություն է իրականացվել, ապա նա տեղափոխվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Շամարինը, մասնավորապես, զբաղեցնում է ՌԴ զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ զորքերում կապի պատասխանատու ևս երկու բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել՝ կոռուպցիոն և կաշառք ստանալու մեղադրանքներով։

2020 թվականին Շամարինի նախորդը՝ Խալիլ Արսլանովը ևս ձերբակալվել էր 6,7 միլիարդ ռուբլի յուրացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG