Մատչելիության հղումներ

ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան

Սոչի, Ռուսաստան, 4-ը սեպտեմբերի, 2026թ.
Սոչի, Ռուսաստան, 4-ը սեպտեմբերի, 2026թ.

Ռուսական և ուկրաինական զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով կան տուժածներ:

Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը հայտնել է, որ Սոչիում ուկրաինական անօդաչուի ընկնելու հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Մեկ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:

Վնասվել են երեք մասնավոր տներ, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մի քանի այլ վայրերում, այդ թվում՝ ոչ բնակելի շենքի, թունելի և մասնավոր տան բակի մոտ, ասվում է հայտարարությունում:
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ պայթյուններ են եղել նաև Դագոմիսում, որտեղ, ըստ Supernova+-ի և Krymsky Veter-ի, հարված է հասցվել S-400 զենիթահրթիռային համակարգին:

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանում խոցվել է մոտ 50 անօդաչու։ Նրա խոսքով՝ անօդաչուի կործանման հետևանքով վնասվել է Ակսայսկի շրջանում կառուցվող շենքի 18-րդ հարկը, Ռոստովի Կիրովսկի շրջանում՝ մեքենա, Կամենսկի շրջանում բնակելի շենքերի երկու բնակարանների պատուհաններ, Նեկլինովսկի շրջանում՝ մասնավոր տների մեքենաներ, պատուհաններ և տանիքներ, ինչպես նաև Մյասնիկովսկի շրջանում՝ էլեկտրահաղորդման գիծ, որի հետևանքով 30 մասնավոր տուն զրկվել է էլեկտրաէներգիայից։ Տուժածներ չկան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրայով ուկրաինական 399 անօդաչու է խոցել։

Ռուսական զինուժն իր հերթին հարվածել է Ուկրաինային: Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ գիշերն ավելի քան 100 ռուսական անօդաչու է հարձակվել Ուկրաինայի վրա, որից 85-ն խոցվել:

Խարկովի մարզի Իզյում քաղաքի վրա ռուսական ուղղորդվող ռումբի հարվածից վիրավորվել են երկու ամսական երեխա, 56-ամյա տղամարդ և 34-ամյա կին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Չորս մասնավոր տուն ավերվել է, հինգ մասնավոր տուն և մեքենա վնասվել է», - գրել է նա Telegram-ում։

Իզյումի վրա ռուսական ռազմական հարվածների վերաբերյալ մեկնաբանություններ չեն արվել։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG