Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Ռուսաստանի հետ ավտոմոբիլային հաղորդակցության համաձայնագիրը


Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան վավերացրեց Ռուսաստանի հետ ավտոմոբիլային միջազգային հաղորդակցության մասին համաձայնագիրը։ Այն ստորագրվել էր 2020 թվականին։

Ստորագրման ժամանակ նշվել էր, որ համաձայնագրի դրույթները համապատասխանում են միջազգային գործընկերության սկզբունքներին և կնպաստեն երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զգալի աճին:

Այս համաձայնագրով թարմացվել է ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում երկու երկրների իրավապայմանագրային դաշտը՝ փոխարինելով Թուրքիայի ու նախկին Խորհրդային Միության միջև 1988-ին ստորագրված պայմանագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG