Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկում՝ «Կրոկուս»-ի գործով մեղադրվող 4 տաջիկստանցիներին

Ռուսաստան - «Կրոկուս»-ի գործով 4 ամբաստանյալները դատարանի վերդիկտի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 12-ը մարտի, 2026թ.
Ռուսաստան - «Կրոկուս»-ի գործով 4 ամբաստանյալները դատարանի վերդիկտի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 12-ը մարտի, 2026թ.

Ռուսաստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված հարձակման համար մեղադրվող Տաջիկստանի 4 քաղաքացիների։

Դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտին, այն վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենամահաբեր ահաբեկչական հարձակումն էր։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 149 մարդ, իսկ 609 հոգի, ովքեր ներկա էին «Պիկնիկ» խմբի համերգին, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Տաջիկստանի 4 քաղաքացիներին ձերբակալել էին հարձակման հաջորդ օրն իսկ։ Գործը լայն արձագանք էր գտել ռուսական ալիքներում, հատկապես երբ հրապարակվել էին կադրեր դատարանից՝ նրանց վրա բռնության հետքերով։

Ահաբեկչության կազմակերպման և օժանդակության համար մեղադրանք էր առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ այն անձանց, ովքեր ենթադրյալ հանցագործներին վարձակալությամբ բնակարան էին տրամադրել:

XS
SM
MD
LG