Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները վաղ առավոտյան փակ էին մինչև պաշտոնական արարողության ավարտը

Լրացված

Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք տանող բոլոր ճանապարհները փակ էին՝ մինչև պաշտոնական արարողությունների ավարտը:

Քաղաքացիների շարժը դեպի հուշամալիր արգելված էր, լրագրողների մուտքը ևս չէր թույլատրվում: Պաշտոնական արարողություններից անմիջապես հետո՝ ճանապարհները բացվեցին:

Վերջին տարիներին վաղ առավոտյան փակ են լինում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները. պաշտոնական արարողության ավարտից հետո միայն քաղաքացիներիը հնարավորություն են ունենում բարձրանալ դեպի հուշահամալիր:

XS
SM
MD
LG