Մատչելիության հղումներ

Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է

Ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի, հայտնում է Էկոնոմիկայի նախարարութունը: Կառավարությունն այս որոշումն ընդունել է Հայաստանում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված։

Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։

Վերջին շրջանում Հայաստանում ցեմենտի պակասուրդ կա. ոչ բոլոր տեղերում է հնարավոր գտնել, որտեղ էլ կա, վաճառում են մի քանի հարյուր դրամով ավելի թանկ՝ քան մի քանի շաբաթ առաջ:

Շաբաթներ առաջ կոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իրավիճակը պայմանավորեց մատակարարումների շղթայի խնդիրներով:

Թե կոնկրետ ի՞նչ խնդիր կա Իրանից ցեմենտի մատակարարման շղթայում և ինչո՞ւ են սահմանին հերթեր գոյացել, պաշտոնապես չեն պարզաբանում:

Հայաստանում պահանջարկի աճին զուգահեռ վերջին տարիներին կտրուկ մեծացել է նաև ներկրման ծավալը: 2022-ի համեմատ անցած տարի Հայաստանում ցեմենտի պահանջարկը մեծացել է 43 տոկոսով: 2025 թվականին Հայաստանում օրական գրեթե 5000 տոննա ցեմենտ է սպառվել, 22-ին, մինչդեռ, ծավալը 3300 տոննայի էլ չէր հասնում:



​
XS
SM
MD
LG