Մատչելիության հղումներ

Ծանր օր էր. «Նոա»-ի գլխավոր մարզիչը՝ «ԱԶ Ալկմար»-ից կրած պարտության մասին

«ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպումը՝ Ալկմարում, փետրվարի 26,2027թ.
«ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպումը՝ Ալկմարում, փետրվարի 26,2027թ.

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն 0-4 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ին։

«Նոա» ՖԱ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ
«Նոա» ՖԱ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց. «Ծանր օր էր, բարդ գիշեր է լինելու թե՛ իմ, թե՛ իմ խաղացողների համար: Բայց, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ արեցին եվրագավաթային այս մրցաշրջանում։ Մեզ համար այն սկսվեց նախորդ տարվա հուլիսի 8-ին և կարողացանք լինել այս մրցաշարում մինչ այժմ»:

Անդրադառնալով թիմի կրած պարտության պատճառներին՝ գլխավոր մարզիչը շեշտեց. «Ինչ վերաբերում է խաղին, ամենավատ սցենարն էր մեզ համար. վաղ ընդունած գնդակ, որը մեծ էներգիա տվեց մեր մրցակցին, հետո հեշտ գնդակ ընդունեցինք տուգանայինից առաջին խաղակեսի ավարտին: Հետո շատ դժվար էր հետ գալ խաղին: Բայց, ամեն բան հաշվի առնելով, շնորհավորում եմ իմ խաղացողներին: Կարծում եմ՝ մենք առավելագույնն ենք արել այս երկխաղյա դիմակայությունում: Առաջին խաղում վերցրինք վարկանիշային միավորներ, որը չափազանց կարևոր էր Հայաստանի վարկանիշի համար: Մենք այժմ 33-րդն ենք, և սա նշանակում է, որ հայկական ակումբներից մեկը պայքարը կսկսի Եվրոպա լիգայից»:

Հայ երկրպագուները՝ «ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպմանը
Հայ երկրպագուները՝ «ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպմանը

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի առաջին խաղում Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթել էր Ալկմարի թիմին:

XS
SM
MD
LG