Մատչելիության հղումներ

Երևանի «Նոա»-ն հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմար»-ին

Առաջին հայաստանյան ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում հաղթանակ է տանում։

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթանակ տարավ Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարի» նկատմամբ:

Հաղթական գոլի հեղինակ դարձավ «Նոա»-ի ավագ Հովհաննես Համբարձումյանը:

«Տպավորությունները ֆանտաստիկ են,: Երևի՝ կարիերայիս կարևոր գոլը խփեցի: Եվ, իմ կարծիքով, հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենակարևոր գոլն է, թիմով հաղթանակ նվիրեցինք երկրպագուներին: Շարժվում ենք առաջ, առջևում ևս մեկ կարևոր խաղ կա»,- խաղից հետո նշել է «Նոա»-ի ավագը:

Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Նոա-»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց. «Հովհաննես Համբարձումյանի համար ես շատ ուրախ եմ, նա արժանի էր լինել առաջին հայը, ով Հանրապետական ստադիոնում գոլ խփեց Հայաստանի պատմության մեջ Եվրոպական խաղում»:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Ալկմարում՝ փետրվարի 26-ին:

XS
SM
MD
LG