Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

«Ես շատ հպարտ էի աջակցելու նրան վերընտրվելու հարցում և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության ու հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասելիքները», - գրել է Թրամփը Truth Social-ում։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի կապակցությամբ Հայաստանի վարչապետին ավելի վաղ շնորհավորել էր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նախընտրական շրջանում Միացյալ Նահանգների նախագահն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Հայաստանի վարչապետին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG