Մատչելիության հղումներ

Դեմոկրատները հաղթում են և վերահսկողություն հաստատում Կոնգրեսում, Թրամփն ընդունում է արդյունքները

Մարդիկ քվեարկում են ընտրատեղամասում միջանկյալ ընտրությունների օրը,3-ը նոյեմբերի, 2026թ. Նյու Յորք
Մարդիկ քվեարկում են ընտրատեղամասում միջանկյալ ընտրությունների օրը,3-ը նոյեմբերի, 2026թ. Նյու Յորք

Դեմոկրատական կուսակցությունը, ըստ հետընտրական հարցումների, հաղթում է ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում՝ վերցնելով Կոնգրեսի վերահսկողությունը Դոնալդ Թրամփի նախագահության մնացած ժամկետի համար։

Ըստ CBS News-ի կանխատեսումների՝ դեմոկրատները կստանան Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 229-ը, իսկ հանրապետականները՝ առնվազն 161-ը։ Սենատի 100 մանդատներից դեմոկրատները, ըստ կանխատեսումների, ստանում են 51-ը, իսկ 49-ը:

Չնայած քվեների հաշվարկը դեռ ընթանում է և որոշ տեղամասեր դեռ նոր են փակվել, ըստ կանխատեսումների, դեմոկրատները մի շարք անակնկալ հաղթանակներ է տանում այն նահանգներում, որտեղ հանրապետականներն են իշխանության, այդ թվում՝ Տեխասում, Կանզասում և Օհայոյում։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, 3-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, 3-ը նոյեմբերի, 2026թ.

Այս քվեարկության ժամանակ նաև մի շարք նահանգներում նահանգապետերի ընտրություն է անցկացվում: Դեմոկրատ թեկնածուները, ըստ CBS News-ի կանխատեսումների, նահանգապետերի մրցապայքարում հաղթում են Տեխասում, Օհայոյում, Այովայում, Կալիֆոռնիայում:

Տեխասի հանագապետի մրցապայքարում դեմոկրատ Ջինա Հինոջոսան հաղթել է նահանգը երեք ժամկետ ղեկավարած հանրապետական ​Գրեգ Աբբոտին՝ դառնալով առաջին դեմոկրատը վերջին 30 տարում, որ զբաղեցնում է նահանգապետի պաշտոնը:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում գրել է որ ընտրություններում իր Հանրապետական կուսակցությունը պարտվում է, քանզի քվեաթերթիկում չկար իր՝ Թրամփի անունը: «Ես քվեաթերթիկում չէի, իսկ եթե լինեի, մենք կհաղթեինք մեծ առավելությամբ»,- գրել է նա:

Դեմոկրատ սենատորի թեկնածու Ջեյմս Տալարիկոյի կողմնակիցները արձագանքում են ընտրությունների վաղաժամ արդյունքներին, 3-ը նոյեմբերի, 2026թ. Տեխաս
Դեմոկրատ սենատորի թեկնածու Ջեյմս Տալարիկոյի կողմնակիցները արձագանքում են ընտրությունների վաղաժամ արդյունքներին, 3-ը նոյեմբերի, 2026թ. Տեխաս

New York Time-ին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները: «Գիտեք, մենք անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատելուն: Հավանաբար ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է նա։

Լրատվամիջոցներն ու վերլուծաբանները նշում են, որ դեմոկրատների կողմից Կոնգրեսի վերահսկողությունը վերցնելը լուրջ ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի իշխանության վրա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG