Մատչելիության հղումներ

Թրամփը կրկին սպառնում է Կանադային

ԱՄՆ-ն զգալի պատասխան կտա, եթե Կանադան շարունակի առևտրային համաձայնագիրը Չինաստանի հետ, որի շուրջ բանակցություններ են վարել, հայտարարել է Սպիտան տան ղեկավարը:

«Եթե նրանք գործարք կնքեն Չինաստանի հետ, մենք շատ էական քայլ կանենք»,-ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին:

Նա պնդել է՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Չինաստանն իր տիրապետության տակ առնի Կանադան։

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Կանադայի վրա 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե վերջինս կատարի Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի պայմանները:

XS
SM
MD
LG