Մատչելիության հղումներ

Թրամփը կայցելի Փարիզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին, Ֆրանսպրեսին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։ ԱՄՆ նախագահը կմեկնի Փարիզ՝ Միացյալ Նահանգների և G7-ի մյուս անդամների միջև առկա տարաձայնությունների ֆոնին՝ մաքսատուրքերից մինչև Իրանի դեմ պատերազմ։

Թրամփը քննադատել է դաշնակիցներին, որ չեն օգնել Նահանգներին բացել Իրանի կողմից փաստացի փակված Հորմուզի նեղուցը, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։

Արևմտյան դաշնակիցները, այդ թվում՝ G7-ը, իրենց հերթին մտահոգություն են հայտնել ԱՄՆ-Իսրայել պատերազմի՝ իրենց տնտեսությունների վրա ազդեցության վերաբերյալ։

Յոթյակի խմբի երկրներն են՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները։

Հուլիսին նախատեսված է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, այն կկայանա Թուրքիայում, սակայն այդ հավաքին Թրամփի մասնակցությունը դեռևս հաստատված չէ։

XS
SM
MD
LG