Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է ԻՊ երկրորդ մարդուն Նիգերիայում ոչնչացնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկիին ամերիկյան և նիգերիական ուժերի կողմից ոչնչացնելու մասին:

«Այս երեկո իմ հրամանով քաջարի ամերիկացի զինծառայողների և Նիգերիայի Զինված ուժերի կողմից անթերի իրականացրեցին աշխարհում ամենաակտիվ ահաբեկչին մարտադաշտից վերացնելու մանրակրկիտ պլանավորված և շատ բարդ գործողությունը», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:

«Աբու-Բիլալ ալ-Մինուկին՝ «Իսլամական պետության» հրամանատարությունում երկրորդը աշխարհում, կարծում էր, թե կարող է թաքնվել Աֆրիկայում, բայց չգիտեր, որ մենք աղբյուրներ ունենք, որոնք մեզ տեղեկացնում էին, թե ինչ է նա անում», - նշել է ԱՄՆ նախագահը:




XS
SM
MD
LG