ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «չեն թույլատրում» առաջադրվել երրորդ ժամկետով՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումները։
«Ըստ հարցումների՝ ես ունեմ ամենաբարձր վարկանիշը, բայց ինձ թույլ չեն տալիս առաջադրվել, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի... Շատ վատ է», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը և իր աջակիցները բազմիցս են խոսել 79-ամյա նախագահի 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունների մասին։ ԱՄՆ Սահմանադրությունը, սակայն, արգելում է որևէ մեկին երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ։
Թրամփի աջակիցների շրջանում տարածված վարկածն այն էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է 2028 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում՝ Թրամփի հետ համատեղ։ Թրամփը, սակայն, բացառել է դա ու ընդգծել․ «Բայց մենք շատ հիանալի մարդիկ ունենք»: